38-ամյա Նառա Դիլանյանը մնացել է 15 տարեկան էմոյի կերպարի տակ


16:28 , 9 նոյեմբեր, 2016

Դերասանուհի Նառա Դիլանյանին բոլորս հիշում ենք «Դժվար ապրուստ» սերիալից: Սերիալում Նառան մարմնավորում էր խենթ, ակտիվ կնոջ: Սա ընկալում էինք որպես դերային խաղ: Բայց երբ ավարտվեց սերիալը, ու մենք սկսեցինք Նառային տեսնել այլ նախագծերում, հասկացանք, որ դա դերը չէր, պարզապես այս հասուն, 38-ամյա կինը մնացել է 15 տարեկան էմոյի կերպարի տակ:

Վարդագույն մազեր, կատվի աչքեր լինզաներ, սև, կաշվե հագուստ և այլ մանկական արդուզարդ, անհասկանալի վարք... Հոգնեցինք արդեն, կարելի է մի քիչ զարգանալ, ոչ միայն տարիքով, այլև մտածելակերպով մեծանալ: