4 ոտքով ապրող հնդիկ երիտասարդը բժիշկներին խնդրում է ազատել իրեն 2 ավելորդ ոտքից


05:50 , 9 նոյեմբեր, 2016

Հնդկաստանի բնակիչ 22-ամյա Արուն Կումարն առանց բուժումների ապրում է 4 ոտքով: Ճիշտ է, դրանից երկուսն ընդհանրապես չեն գործում և ամենայն հավանականությամբ դրանք չզարգացած երկվորյակ եղբոր ոտքերն են: Այսօր արդեն հնդիկ երիտասարդը խնդրում է բժիշկներին ազատել իրեն մակաբույծ ոտքերից: