Տուրիստական գործակալները «ուղևորվում են» Հայաստան


21:00 , 8 նոյեմբեր, 2016

Картинки по запросу ԶբոսաշրջությունԶբոսաշրջությունը զարգացնելու համար առկա են մի շարք նախադրյալներ: Նոր համագործակցությունների, փորձի փոխանակման և ներդրումների հիմքում միջազգային ցուցահանդեսներում սեփական երկրի գլխավոր «խաղաքարտերի» ցուցադրումն է, որից հետո հայտնվում են պոտենցիալ գործընկերները:

Երեք զբոսաշրջային ընկերություն այս օրերին Լոնդոնում WTM 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով ներկայացրել են Հայաստանը:
Վերը նշված ցուցահանդեսը աշխարհում մեծությամբ երկրորդն է: Հայկական կողմը ներկաներին ցուցադրել է Հայաստանի էկոտուրիզմ և արկածային զբոսաշրջության հնարավորությունները:

Սպասվում է, որ Լոնդոնի ցուցահանդեսի արդյունքում 180-ից ավել զբոսաշրջային կազմակերպություններ և գործակալներ իրենց ուշադրությունը կսևեռեն Հայաստանի և Արցախի վրա:

Բացի կնքված մի շարք համաձայնագրերից՝ հաջորդ տարի տուրիզմի ոլորտում կարձանագրվի ևս մեկ նշանակալի իրադարձություն, քանի որ Հայաստան կժամանեն 160 տուրիստական գործակալներ, ովքեր կծանոթանան մեր երկրի զբոսաշրջային հնարավորություններին։