Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում իրավիճակը մնում է լարված


18:36 , 7 նոյեմբեր, 2016
Картинки по запросу turkey igdirՆահանգային իշխանությունը որոշում է կայացրել որոշակի բնակավայրերում՝ մասնավորապես Իգդիր քաղաքում, ժամանակավորապես դադարեցնել ուսումնական պրոցեսը բոլոր ուսումնական հաստատություններում։ Դադարեցվել են նաև բանկային և վարկային կազմակերպությունների աշխատանքները, բանկոմատների աշխատանքը ևս դադարեցված է: Չնայած այն բանին, որ ԹյուրքՍելլը վերականգնել է բջջային կապի ծառայությունը, սակայն ինտերնետ կապն աշխատում է շատ վատ: