Սաակաշվիլին հեռացավ պաշտոնից


14:53 , 7 նոյեմբեր, 2016

Image result for ՍաակաշվիլիՍաակաշվիլին հեռացավ պաշտոնից

Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարական է տվել։ Լրագրողներին մեկնաբանելով իր այս քայլը՝ Օդեսայի արդեն նախկին նահանգապետը հայտարարել է, որ նա չի կարող աշխատել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ, քանի որ վերջինս շարունակում է հովանավորել Օդեսայում բուն դրած կոռումպացված կլաններին։