Չկա նույնիսկ փոքր հնարավորություն, որ Հայաստանը առաջիկա 20 տարիների ընթացքում զերծ կմնա տարածաշրջանային ցնցումներից


17:00 , 6 նոյեմբեր, 2016
Картинки по запросу տարածաշրջանՈչ ոք չի կասկածում, որ մեր տարածաշրջանը գնալով ավելի վտանգավոր է դառնալու, ու չկա նույնիսկ փոքր հնարավորություն, որ Հայաստանը առաջիկա 20 տարիների ընթացքում զերծ կմնա տարածաշրջանային ցնցումներից։ Թե տնտեսական և թե անվտանգության առումով Հայաստանի զարգանալը ոչ թե ցանկությունների դաշտից է, այլ, ցավոք, կենսական պահանջ։
Մյուս կողմից էլ կամաց-կամաց փաստ է դառնում, որ միայն Հայաստանը կկարողանա ապահովել հայերի կենսական պահանջները, աշխարհում այլևս ապահով վայրեր չկան։ Ամենաանվտանգ թվացող երկրները նույնիսկ կրում են հիմնավոր «ատոմային ռիսկեր»։
Այս երկու իրողությունները համադրելով՝ մենք պարտավոր ենք «աշխարհ փոխելու» տրամաբանությամբ ամրացնել եռամիասնությունը ու շինել մեր ամրոցը, այլապես, ներողություն, մեզ կշինեն։