Samsung-ի թոփ-մենեջերները ծնկաչոք ներողություն են խնդրել Galaxy Note 7-ի համար


22:15 , 5 նոյեմբեր, 2016

Samsung-ի թոփ-մենեջերները ծնկաչոք ներողություն են խնդրել Galaxy Note 7-ի համար։ 

Նման ձևով նրանք շնորհակալություն են հայտնել չիանցի դիլերներին, որ նրանք շարունակում են պատվիրել Սամսունգի արտադրանքը՝ չնայած Galaxy Note 7-ի պայթյուններին։

Չինական Շիցզյաչժուան քաղաքում հարավկորեական Սամսունգ ընկերության ներկայացուցիչները ծնկի են եկել տեղի իրենց գործընկերնրի առաջ Samsung Galaxy Note 7-ի պայթյունների պատճառով։
Tech Today-ի տվյալներով՝ 20-ից ավելի թոփ-մենեջերներ ծնկաչոք ներողություն են խնդրել։
Ավելի ուշ Սամսունգից բացատրել են, որ մենեջերները այդպես են վարվել  ի նշան շնորհակալության, որ, չնայած Note 7-ի հետ կապված սկանդալին, շատ չինացի դիլերներ  շարունակել են պատվիրել Սամսունգի արտադրանքը։

Image result for samsung managers