Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից առաջին ինը ամիսների վերաբերյալ հրապարակված տվյալները, ապա կտեսնենք դրական առաջընթաց մի շարք տնտեսական ուղղություններում:
Առաջին ինը ամիսների Հայաստանում արտադրվել է 16 միլիարդ 66,7 միլիոն հատ սիգարետ: Հիշեցնենք, որ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 12 միլիարդ 601,3 միլիոն: Փաստացի՝ այս տարվա արտադրությունը ավելացել է 19,4 տոկոսով:
Ավելացել է նաև հագուստի արտադրությունը: Այս տարի արտադրվել է 8 միլիարդ 217.3 միլիոն դրամի հագուստ:
Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը աճել է 24.7 տոկոսով:
Արտադրության աճը կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ: