ԵՄ-ն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային քրդամետ կուսակցության ղեկավարների ձերբակալության համար


14:00 , 4 նոյեմբեր, 2016

Image result for ԵՄ, ԹուրքիաԵվրամիությունը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմի ձերբակալության համար: ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության հարցերով ղեկավար Ֆեդրիկա Մոգհեինիին խիստ քննադատել է Թուրքիային և կոչ արել անհապաղ ազատ արձակել քաղաքական գործիչներին: Նա նաև կոչ է արել Անկարայում բոլոր դեսպաններին հավաքվել և կայացնել որոշում Թուրքիայի նկատմամբ հետագա քաղաքականության վերաբերյալ: Նա ձերբակալման լուրը համարել է «վատ լուր Թուրքիայի համար»: