«Իրավունք». Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը կնշանակվի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար


10:30 , 4 նոյեմբեր, 2016

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի կունենա հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու Է ռեկտոր Միքայել Նարիմանյանի հրաժարականի և նոր ռեկտորի պաշտոնակատարի նշանակման հարցը։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը նախ՝ կնշանակվի բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ապա՝ ռեկտորի պաշտոնի համար ՚ անցկացվելիք մրցույթի արդյունքներով՝ կդառնա ռեկտոր»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։