Ինչպե՞ս ազատվել ձեռնաշղթաներից ընդամենը 5 վայրկյանում. կյանք է, մի օր պետք կգա


18:15 , 3 նոյեմբեր, 2016

Երբևէ հայտնվե՞լ ես այնպիսի իրավիճակում, երբ ձեռքերդ շղթայված լինեն ձեռնաշղթայով: Ո՞չ: Ես՝ նույնպես: Բայց արի համաձայնենք, որ նման բան ամենքիս հետ էլ կարող  է պատահել: Ու քանի որ մեզանից ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի իր հետ վաղը, այս տեսանյութի և մանրամասն ուղեցույցի շնորհիվ կսովորենք՝ ինչպես վայրկյանների ընթացքում գրասենյակային ամրակի օգնությամբ ազատվել ձեռնաշղթայից:  

Առաջին հերթին պետք է ատամներով փոքր-ինչ սեղմել ու նեղացնել ամրակի վերևի հատվածը: Հետո ձգել ու ուղիղացնել ամրակի մյուս հատվածը: Երկու մատով վերցնել ուղիղացված հատվածից ու նեղացրած հատվածը տեղավորել ձեռնաշղթայի փականի մեջ ու պտտել: Փականը բացված է,  և այսպիսով քո մի ձեռքն ազատ է:

Մանրամասնությունները՝ տեսանյութում.