Վաղուց գաղտնիք չէ, որ աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացման հարցն անկարևոր է մեր կառավարության համար


10:30 , 3 նոյեմբեր, 2016
Image result for արտեմ ասատրյանըԱրտեմ Ասատրյանն ու ֆինանսների նորանշանակ նախարարը հայտարարել են, որ կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման ճոխությունը իրենց չեն կարող թույլ տալ, և որ բյուջեում այդքան լրացուցիչ գումարներ չկան դրանց համար։ Սա, իհարկե, շատ անկեղծ պատասխան էր պետական այս պաշտոնյաների կողմից, քանի որ նրանք արտահայտեցին իրենց իրական դիրքորոշումը կենսաթոշակների և աշխատվարձերի անկարևորության մասին։
Այո՛, մենք աշխարհում պետական բյուջեի միջոցներն ամենաանիմաստ և միևնույն ժամանակ զավեշտալի «նախագծերի» վրա մսխող երկրների շարքում թերևս առաջատար ենք, և այս պարագայում հազիվ թե մեր նախարարների համար աշխատավարձի կամ կենսաթոշակի բարձրացման հարցն առաջնահերթություն դիտարկվեր։