Առաջին հայացքից սովորական տուն է, բայց բավական է՝ տեսախցիկը մի փոքր հեռանա․․․


21:00 , 2 նոյեմբեր, 2016

Իսլանդիայի ափից հարավ հիասքանչ արշիպելագ կա, որը կոչվում է Վեստմանաեյար: Դրա գեղատեսիլ կղզիներից մեկում՝ Էլիեյուայում, կա մենավոր, առեղծվածային տուն, որը կառուցման վայրի շահարկումներ է առաջացրել այն բանից հետո, երբ դրա լուսանկարներն առաջին անգամ հայտնվել են համացանցում: Կղզին բնակեցված է եղել մոտ 300 տարի առաջ՝ 5 ընտանիքների կողմից, որոնք գոյատևել են ձկնորսությամբ, որսորդությամբ և անասնապահությամբ։ 1930-ականների վերջին մշտական բնակիչները հեռացել են: Ինչպես պարզվել է, մենավոր տունը տեղի որսորդական ասոցիացիայի համար հանդիսանում է ապաստան և սաունա: