ԻԻՀ խորհրդարանում ստեղծվեց թյուրքախոս պատգամավորների ֆրակցիա, սակայն ոչ բոլորն են անդամակցում այդ ֆրակցիային


12:47 , 2 նոյեմբեր, 2016
Image result for iran parliamentՉնայած ԻԻՀ խորհրդարանում ստեղծվեց թյուրքախոս պատգամավորների ֆրակցիա, սակայն իրանական խորհրդարանի ոչ բոլոր թյուրքախոսներն են անդամակցում այդ ֆրակցիային։ Օրինակ՝ Փարսաբադի ներկայացուցիչ Փուրհոսեյնը, անդրադառնալով նշված ֆրակցիայի ստեղծմանը, նշել է, որ ինչքանով իրեն է հայտնի, ֆրակցիայի ստեղծման նպատակը Իրանի թյուրքախոս տարածքներում մայրենի լեզվով կրթության կազմակերպման հարցերին հետամուտ լինելն է։ Պատգամավորը, այնուամենայնիվ, գտել է, որ նմանատիպ հարցի լուծումը հնարավոր է նաև առանց ֆրակցիաների, յուրաքանչյուր պատգամավորի արդյունավետ աշխատանքի շնորհիվ։