Այս տեմպերով Կարեն Կարապետյանի կառավարությունը արմատախիլ կանի միջին խավը մեր երկրում


09:02 , 2 նոյեմբեր, 2016
Image result for կառավարությունՀարկային օրենսգիրքն այլևս ուժի մեջ մտավ։ Սա ներկայիս կառավարության իբրև թե բարփոխումներ իրականացնելու խոստումներին հակադրվող այն փաստաթուղթն է, որը ևս մեկ անգամ փաստում է, որ կառավարությունը ոչ մի մտադրություն չունի տնտեսությունը փրկելու, քանի որ այն հարմարեցված է մոնոպոլիստների թալանի մեխանիզմին և Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը խեղդելու քաղաքականությանը։
Նոր հարկային օրենսգրքի համաձայն՝ Հայաստանում միջին աշխատավարձ ստացողների եկամտահարկն է ավելանում, փոխվում է նաև ՓՄՁ-ների շրջանառության հարկի շեմը։ Իհարկե հասկանալի է, որ կառավարությունում չեն կարողանում պետական բյուջեն լցնել, և բնականաբար, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դա չեն պատրաստվում իրականացնել, օրինալ, Լֆիկին, ԴԱՀԿ-ի նախկին պետին և այլոց ստվերից դուրս բերելու միջոցով, դա արվելու է միջին խավի միջոցով։ Այս տեմպերով պարոն Կարապետյանի կառավարությունը վերջնականապես արմատախիլ կանի մեր երկրում միջին խավ կոչվածը։