Իշխանությունն արդեն նախապատրաստել է մոտալուտ ընտրություններն ապականելու սցենարը, բաշխել դերերը


08:30 , 2 նոյեմբեր, 2016
Image result for հհկՄոտալուտ խորհրդարանական ընտրությունների վայրիվերումների հողը գնալով պարարտանում է, այս ընտրություններն էլ կրկեսային ներկայացման վերածելու համար իշխանությունն արդեն որոշել է, թե ովքեր են ծաղրածուները, և կոնկրետ ինչ ներկայացումներ են նրանց տալու հրապարակներում, փողոցներում և քաղաքական ամբիոններում։
ՕԵԿ, Վիկտոր Դալլաքյան, ԲՀԿ և այլ նմանօրինակ ուժեր արդեն մեծ ավանդ ունեն մեր երկրում ընդդիմություն հասկացության վարկաբեկման գործում, հիմա այս կուսակցությունների առջև դրված է ընտրողների ձայներ ցրելը, որպեսզի քաղաքական դաշտում գոյություն ունեցող մեկ-երկու իրապես ընդդիմադիր և համենայն դեպս դեռևս սկզբունքային քաղաքական ուժերի հավակնությունները թուլացվեն։