«Իրավունք». Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը) մտադիր է նոր քաղաքական ուժ ստեղծել


10:28 , 1 նոյեմբեր, 2016

«Օրերս հայտնի դարձավ, որ գնդապետ Արթուր Ալեքսանյանը («Ամարասի Արթուրը»), մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների հետ, մտադիր է նոր ուժ ստեղծելու։ Այս շարժման մեջ լինելու են նաև հայտնի մտավորականներ, որոնք բավականին  կոշտ  դիրքորոշում  ունեն իշխանության հանդեպ։ Մեր տեղեկություններով, թեև Արթուր Ալեքսանյանի հարաբերությունները վատ չեն իշխանության ներկայացուցիչների հետ, բայց նա չի ցանկանում իշխանական «պրոյեկտ» դառնալ։ Ավելին, չնայած նախաձեռնության հեղինակները պնդում են, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն հարում, և իրենց նպատակը սփյուռքի ներգրավվածության մեծացումն է, իրականում այս ուժը, ինչ-որ պահից սկսած, քաղաքական պայքարի մեջ է մտնելու և սատարելու է ընդդիմադիր բևեռներից մեկին։

 

Ի դեպ, հավելենք, որ Արթուր Ալեքսանյանը և Սեյրան Օհանյանը մտերիմներ են։ Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ այս ջերմ հարաբերությունները կհամատեղվեն նաև քաղաքական պայքարում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։