Մտահոգիչ է, երբ հայուհին դժվարանում է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը (VIDEO)


00:20 , 23 փետրվար, 2013

Հերթական յութուբյան դեգերումների ընթացքում գտա մի տեսանյութ, որտեղ խոսվում է հայերենին չտիրապետող հայերի մասին: Զարմանալին տեսանյութը չէ, այլ այն, որ Երևանի փողոցներում կատարվող հարցախույզի ընթացքում գեղեցկադեմ շիկահեր հայուհին (միգուցե հայուհի էլ չէ, չնայած արտահայտված ակցենտ ունի) դժվարանում է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը` դրա փոխարեն երկար-բարակ բառաշարք արտաբերելով: Չգիտեմ, չեմ դատում, բայց մտահոգիչ եմ համարում...