Եթե չես ուզում անտեղի հիասթափվել, անտեղի մի ոգևորվիր...


00:08 , 23 փետրվար, 2013

Արածդ ցինիզմ են ընկալում մարդիկ, երբ գիտես ավելին, որ չգիտեն նրանք, ովքեր վազում են էնտեղ, ուր վազելու չի, ու դու չես կարող ասել իրենց էն, ինչ գիտես, որովհետև ափսոս են նրանց մաքուր հոգիները ու չես կարող գոռալ՝ մի՛ վազեք էդտեղ, որովհետև գոռոցիցդ ավելի արագ կսկսեն վազել ու ավելի շուտ կհասնեն էնտեղ, որտեղ չարժեր հասնել, տեսնելու համար էն, ինչը հիմա էլ երևում է, եթե վազելու փոխարեն մի պահ կանգնեն ու մաքուր հոգիները մի քիչ մրելու գնով ուղեղներին զոռ տան... Ուղեղներին չէ՝ աչքներին գոնե... Բայց չէ, վազում են, որովհետև վազելը հարմար է, հատկապես երբ վազում են խմբով ու նույն ուղղությամբ, իսկ մտածելը խմբով դժվար է, իսկ խմբում... լավ է, ուրախ է, ոգևորող է... 
...եթե չես ուզում անտեղի հիասթափվել, անտեղի մի ոգևորվիր, դրա համար Աստված քեզ աչքեր ու ուղեղ է տվել, որ տեսնես ու մտածես տեսածիդ վրա, եթե անգամ չգիտես էն, ինչ կարելի էր իմանալ, եթե նայես ու մտորես... Հիասթափություններիդ համար ինքդ ես մեղավոր, ոչ ուրիշ մեկը... մարդ արարած...