Որքա՞ն է կազմել ՀՀ-ի և ՌԴ-ի առևտրաշրջանառությունը


10:45 , 28 հոկտեմբեր, 2016

Image result for հհ ռդՈրքա՞ն է կազմել ՀՀ-ի և ՌԴ-ի առևտրաշրջանառությունը

2016թ-ի հունվար-օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 803,61 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 11%-ով: Այս մասին վկայում են ԱՎԾ-ի հրապարակած տվյալները:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 223,33 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից ՀՀ ներմուծումը՝ շուրջ 580,27 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանը՝ որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության մոտ 26%-ը: