Կարեն Կարապետյանի կադրային «բարեփոխումները». Հովիկ Աբրահամյանի ԽԾԲ-ները փոխարինվում են իր ԽԾԲ-ներով


09:28 , 28 հոկտեմբեր, 2016
Image result for տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան ՄարտիրոսյանըԿարեն Կարապետյանը իբրև թե կրճատում է պետական ապարատը, բայց նա ընդամենը Հովիկ Աբրահամյանի հին, վատ կադրերին փոխարինում է իր վատ կադրերով։ Պետական ապարատի ձևավորման սկզբունքն ու մեխանիզմը չի փոխվել՝ «խնամի-ծանոթ-բարեկամը» շարունակում է իր հաղթարշավը պետական համակարգի ձևավորման գործում։ Պարզվում է՝ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այժմ Կարեն Կարապետյանի կադրային «բարեփոխումների» անվան տակ իր յուրայիններին կառավարությունում տեղավորելու մտադրություն ունի։ Այս մարդը, որը նախկինում բարձր պաշտոն է զբաղեցրել Ռոստելեկոմում, այժմ նախատեսում է հերթով փոխել վարչության պետերին՝ իր կազմակերպությունից կադրեր բերելով։
Վստահ եմ՝ պետական ապարատի մանր ու միջին օղակներում դեռ շատ են նման «բարեփոխումներ» լինելու, երբ Հովիկ Աբրահամյանի ԽԾԲ-ները կփոխարինվեն Կարեն Կարապետյանի ԽԾԲ-ներով։