Նյու Յորքում ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց (video)


07:52 , 28 հոկտեմբեր, 2016

abc_pence_plane-1-cf-161027_31x13_1600ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Մայք Փենսի ինքնաթիռը Նյու Յորքի Լա-Գուարդիա օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքա-վայրէջքային ուղուց։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Միջադեպի հետևանքով Փենսը չի տուժել։ Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայությունների ջոկատները։

Թռիչքներին հետևող Flightradar24 ռեսուրսը հստակեցնում է, որ ինքնաթիռը, որով թռչում էր Փենսը, եղել է Eastern Airlines ավիաընկերության Boeing 737-700։ Տեղի ունեցածից այլ մանրամասներ չեն հաղորդվում։