Մասուդ Բարզանին հայտարարել է, որ չի մտնելու Մոսուլ


18:00 , 27 հոկտեմբեր, 2016

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է,որ Իսլամական պետության դեմ պայքարի շրջանակներում փեշմերգան (իրաքյան քրդերի զինված ստորաբաժանումը) չի մտնելու Մոսուլ:
Հավանաբար Մոսուլի ռազմգործողությունների վերջին` արդեն քաղաքի ազատագրման փուլում, մենք ԻՊ-ի դեմ մարտերում կտեսնենք Իրաքի կանոնավոր բանակին:
Մոսուլում չենք տեսնի թուրքական, քրդական, շիայական զինուժի ակտիվ մասնակցություն:
Սակայն հետագան ցույց կտա, թե արդյունավետ կլինեն արդյոք Մոսուլում ԻՊ-ի դեմ միայն իրաքյան զինուժի գործողությունները (անգամ կոալիցիոն ուժերի օդային աջակցության պայմաններում):