Համացանցում հայտնվել է Motorola-ի նոր սմարթֆոնի լուսանկարը


16:36 , 27 հոկտեմբեր, 2016

Skinomi ամերիկյան ռիթեյլերը հրապարակել է Motorola նոր սմարթֆոնի լուսանկարը պաշտոնական շնորհանդեսից առաջ։ Լուսանկարում պատկերված է Motorola Moto M սարքի դիմային պանելը, որի շնորհանդեսի ժամկետները ներկայում արտադրողը գաղտնի է պահում։

Շշուկների համաձայն՝ սարքը կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, մատնահետքերի սկաներ, 5․5 դյույմանոց Full HD էկրան։ Հեռախոսը կլինի արծաթագույն և ոսկեգույն։