ԵՄ-ն առաջին պատժամիջոցներն է սահմանել Հալեպում տիրող իրավիճակի պատճառով․ WSJ


15:48 , 27 հոկտեմբեր, 2016

Եվրամիության իշխանությունները մտադիր են Սիրիայի 10 քաղաքացիների ներառել պատժամիջոցների ցուցակում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Այս կերպ եվրոպացիները փորձում են ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ Հալեպում ստեղծված իրավիճակի պատճառով։

Պատժամիջոցների ցուցակում ներառվել են կառավարության ներկայացուցիչներ, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև գործարարներ։ Ինչպես հաղորդում է պարբերականը, պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտքի արգելք և ակտիվների սառեցում։