Շախմատի աշխարհի պատանիների առաջնության 7-րդ տուրում մերոնց գրանցած արդյունքները


14:12 , 27 հոկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Տեղի ունեցան աշխարհի պատանեկան առաջնություն 7-րդ տուրի պարտիաները:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող մասնակիցը՝ Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Մամիկոն Ղարիբյանը, ով վաստակել է 4.5 միավոր:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Մակովեևը: Մեր շախմատիստներից Արսեն Դավթյանն ու Դավիթ Գասպարյանը վաստակել են 4.5-ական միավոր:

Մինչև 8 տարեկանների պայքարում Ռուսաստանի ներկայացուցիչ Սավվա Վետոխինը և Թուրքմենստանը ներկայացնող Շագելդի Կուրբանդուդիևը վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր ներկայացուցիչներից Նիկոլայ Հովվյանը վաստակել է 4.5 միավոր:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր մասնակիցներից Մարիամ Մկրտչյանը վաստակել է 5.5 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները:

Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հունգարիայի ներկայացուցիչ Գաալ Ցզոկան, ով 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Սեդա Բադալյանը, ով վաստակել է 4.5 միավոր:

Մինչև 8 տարեկան աղջիկների աղյուսակը միանձնյա գլխավորում է Աիշա Զակիրովան, ով 7 հնարավորից վաստակել է 7 միավոր: Մեր մասնակիցներից Էմմա Մխիթարյանը վաստակել է 3 միավոր: