13:24 , 27 հոկտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Կիլիս նահանգի տարածքում հրթիռ է ընկել, որն արձակվել էր Սիրիայի տարածքից. մեկ մարդ վիրավորում է ստացել, հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու: Հրթիռն արձակվել է «Իսլամական պետություն » (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքից:
Արդյունքում վիրավորվել է 18-ամյա մի աղջիկ: Նրան հիվանդանոց են տեղափոխել: