Քիմ Քարդաշյանի բացառիկ հարցազրույցը կողոպուտից առաջ


12:44 , 27 հոկտեմբեր, 2016

Քիմ Քարդաշյանի բացառիկ հարցազրույցը կողոպուտից առաջLife.panorama.am-ը գրում է.

Կիրակի օրը ամերիկյան հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնվել  է «60 րոպե» հաղորդաշարի դրվագը, որտեղ Քիմ Քարդաշյանը անկեղծորեն պատմում էր Բիլ Ուիթաքերին իր հայտնիության մասին։ Հաղորդումը նկարահանվել էր մինչ փարիզյան կողոպուտը։ Հիշեցնենք, որ կողոպուտից հետո Քիմը հրաժարվում է   հայտարարություններ անել կամ հայտնվել հանրության մեջ։ Ներկայացնում ենք Քիմ Քարդաշյանի հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածները։

1. Սոցցանցերը որպես հաջողության գրավական

Հաղորդավարը հարցնում է, կարո՞ղ է արդյոք Քիմ Քարդաշյանը հայտնի լինել առանց սոցցանցերի։

«Ոչ, քանի որ ես իմ ողջ կարիերան կառուցել եմ սոցցանցերում»,- պատասխանում է Քիմը։

2. Քիմը դրամայի է վերածել իր կենսակերպը

Հաղորդավարը ասել է, որ Քիմը կարողացել է գումար աշխատել այն բանի շնորհիվ, որ նա ուղղակի կա և ապրում է։

«Այո, կարծում եմ հենց այդպես է», համաձայնվել է Քիմը։

3. Քիմը կարծում է, որ իր բրենդը իր տաղանդն է

Հաղորդման ընթացքում Քիմը օգտվել է առիթից և պատասխանել բոլոր նրանց, ովքեր չեն համարում, որ նրա հաջողությունը նրա եզակի տաղանդի մեջ է։

«Ունենալ հաջողակ բրենդ, որը մարդկանց ստիպում է սիրել ձեզ այն բանի համար, որ դուք ուղղակի կաք, տաղանդ է։ Ես վստահ եմ, որ ունեմ տաղանդ, հասկանո՞ւմ եք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ