Թուրքիայի ռազմաօդային ուժերում 73 օդաչու է ձերբակալվել, որոնցից 71-ը՝ լեյտենանտ


11:32 , 27 հոկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ռազմաօդային ուժերում ոստիկանական հատուկ գործողություն է անցկացվել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում սկիզբ առած կադրային զտումների և անվտանգության միջոցառումների շրջանակում: 


Գործողության ընթացքում, որն իրականացվել է երկրի միաժամանակ 17 նահանգում, ձերբակալվել է թուրքական օդուժի 73 օդաչու, որոնցից 71-ը՝ լեյտենանտ:

Ամենախոշոր ոստիկանական գործողությունն իրականացվել է Քոնիայի նահանգում, որտեղ տեղակայված է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ամենախոշոր ավիաբազաներից մեկը, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ