«Մայրենի լեզվի օրը» մեր հեռուստալրագրողները դարձրին «Մայրենի լեզվի դեմ պայքարի օր»


15:41 , 22 փետրվար, 2013

Այս օրերին նշվող «Մայրենի լեզվի օրը» մեր հեռուստալրագրողներն ու «լեզվաբանները» դարձրին «Մայրենի լեզվի դեմ պայքարի օր»: Ես լեզվաբան չեմ, բայց չէի կարող չնկատել, որ այն պատասխանները, որ տալիս էին լեզվաբան գիտնականներն ու դասախոսները հեռուստահաղորդավարների հարցերին, իրենց անգրագիտությամբ համարյա չէին զիջում տհասությամբ եւ մարտնչող տգիտությամբ օժտված, Ումբո-Յումբո ցեղի բառապաշարից մի քանի բառ ավելի ունեցող այդ հաղորդավարների հարցերին: