Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. Լարսի անցակետը փակ է


10:20 , 27 հոկտեմբեր, 2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանացքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նկատվում է թույլ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ  դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է: