ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


09:46 , 27 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу ձմեռ ճանապարհՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նկատվում է թույլ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ  դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է: