Լիբիայի ափերի մոտ նավաբեկությունից հետո ավելի քան 90 ներգաղթյալ է անհետ կորել


08:15 , 27 հոկտեմբեր, 2016

Ավելի քան 90 մարդ է անհետացել Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալների տեղափոխող ռետինե նավակի խորտակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Տրիպոլիից արևելք՝ ափից 40 կմ հեռավորության վրա։

Փրկարարների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել չափազանց ծանրաբեռնվածության պատճառով։ Նավակի մի կողմում պատռվածք է առաջացել, և ջուրը սկսել է ներս լցվել։

Առափնյա պահպանության ծառայության աշխատակիցների խոսքով՝ նավակում եղած մարդկանցից հաջողվել է փրկել 29-ին։ Վերապրածների խոսքով՝ նավակում ընդհանուր առմամբ եղել է 126 ուղևոր։