Ներկաներից մեկն իրական չէ. կռահեցի՞ք, թե ով (լուսանկարներ, տեսանյութ)


07:31 , 27 հոկտեմբեր, 2016

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել World Robot Conference 2016 ցուցահանդեսը, որում ներկայացվել են գերժամանակակից, սովորական մարդուց չտարբերվող հումանոիդ ռոբոտներ:

Տեղեկատվության համաձայն՝ ներկայացված ռոբոտները կարողանում են հասկանալ մարդկային լեզուն ու դիմախաղի առանձնահատկությունները:

Ջիա Ջիա անունով ռոբոտը ցուցահանդեսի ժամանակ շփվել է մարդկանց հետ, պատասխանել նրանց հարցերին։

Ներկաներից մեկը նրան հարցրել է՝ «Ի՞նչ կարող ես անել դու»։

Ի պատասխան՝ աղջիկ ռոբոտն ասել է. «Կարող եմ խոսել քեզ հետ։ Կարող եմ տարբերակել դեմքեր, իմանալ իմ առջև կանգնած մարդու տարիքը, սեռը, ինչպես նաև հասկանալ դիմախաղը»։