ՆԱՏՕ-ի 6 երկիր կուժեղացնի Սև ծովում դաշինքի ներկայությունը. Սթոլթենբերգ


00:00 , 27 հոկտեմբեր, 2016

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ վեց երկրներ հայտարարել են, որ պատրաստ են մասնակցել Սև ծովում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացմանը.

«Ես ուրախ եմ հաստատել, որ մի շարք երկրներ ցանկություն են հայտնել մասնակցել Սևծովյան տարածաշրջանում օդում, ջրում ու ցամաքում մեր ներկայության ուժեղացմանը՝ ներառյալ Կանադան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, ԱՄՆ-ն ու Թուրքիան»։

Օգոստոսին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Սև ծովում մեծացնել իր ազդեցությունը։