Լարսի անցակետը փակ է


22:13 , 26 հոկտեմբեր, 2016

larsՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Զանգեր-Անգեղակոթ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում թույլ մառախուղ է, Վայք-Սիսիան ավտոճանապարհին («Զանգեր» կոչվող հատված) ձյան տեսքով տեղումներ են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ  դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է: