ՄԻՊ-ը Խորվաթիայում կմասնակցի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի վեհաժողովին


13:50 , 26 հոկտեմբեր, 2016

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու հոկտեմբերի 26-29-ը Զագրեբում կայանալիք Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին:

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի, Վրաստանի հանրային պաշտպանի, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի ներկայացուցչների, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ անձանց հետ:

Քննարկումների օրակարգում ընդգրկված են տարբեր տարածաշրջաններում եւ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: