Հայաստանում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են. ԱԻՆ


12:13 , 26 հոկտեմբեր, 2016

Հայաստանում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են. ԱԻՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: