Սադամ Հուսեյնի ուժային կառույցների առաջնորդներն են ղեկավարում ԻՊ-ի գործողությունները


10:15 , 26 հոկտեմբեր, 2016
Image result for սադամ հուսեյնՍադամ Հուսեյնի նախկին ուժային կառույցների առաջնորդներն են նաև ղեկավարում Իսլամական պետության գործողություններն Իրաքում և Սիրիայում։
Դա հատկապես նկատվեց երեկ ալ-Ռուտբա քաղաքի համար մղվող մարտերում: Իսլամականների հարձակումն ու հետագա գործողությունները ղեկավարել է հենց ալ-Ռուտբայի հետախուզության նախկին ղեկավար Աբու Սալիհ Ահմադ ազ-Զաուբին:
Բազմաթիվ տեղեկություններ կան, որ Սադամ Հուսեյնի վարչակարգում առանցքային պաշտոններ զբաղեցրած բարձրաստիճան զինվորականներ Իսլամական պետության ղեկավար շրջանակի մաս են կազմում: Նրանք են առաջնորդում իսլամականների ռազմական օպերացիաները Իրաքում և Սիրիայում: Դրանով է նաև պայմանավորված իսլամականների հաջող ռազմգործողությունները: