Վարչապետը պետք է մաքրի պետական համակարգը հարկատուների փողերով յուրայիններին լավություն արած Արման Սահակյանից


10:30 , 26 հոկտեմբեր, 2016
Եթե նորանշանակ վարչապետը իսկապես եկել է գոտիներ ձգելու, լավ կանի նաև ուշադրություն դարձնի պետական միջոցներն ու գույքը փոշիացնող Գալուստ Սահակյանի որդու, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գործողություններից։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ այս մարդը պետական ծառայողական մեքենաները չափազանց ցածր գներով վաճառել է իր մերձավորներին, այնինչ այս գույքը պետք է վաճառվեր աճուրդով, սակայն, որպես կանոն, այդ աճուրդները չեն կայացել։ Իսկ մեր վարչության պետն էլ ոչ ավել, ոչ պակաս, մեր՝ հարկատուներիս գումարներով գնված բավականին թանկարժեք այս ծառայողական մեքենաներով լավություն է արել իր շրջապատին՝ նրանց գրեթե նվիրելով դրանք։ Այս հանգամանքը պետք է պարզվի, իսկ պարզվելու դեպքում այդքան շատ պետական միջոցների օպտիմալացումից խոսող մեր վարչապետը պետք է մաքրի համակարգը արմանսահակյաններից։