Թրամփը կոչ է արել հետաքննություն սկսել Օբամայի դեմ


08:40 , 26 հոկտեմբեր, 2016

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հարցազրույցի ժամանակ առաջարկել է հետաքննություն սկսել գործող նախագահ Բարաք Օբամայի դեմ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնավոր նամակագրության գործով։

«Ահա թե ինչու է նա այդպես հանդես գալիս Քլինթոնի օգտին։ Նա չի ցանկանում ներքաշվել։ Նա ամեն ինչ իմացել է այն մասին, որ նա Քլինթոնը կիրառել է մասնավոր փոստային սերվեր։ Այդ իսկ պատճառով նրա դեմ պետք է հետաքննություն սկսել»,-ասել է նա։

Ավելի վաղ WikiLeaks –ի գաղտնազերծումների նոր խմբաքանակից հայտնի էր դարձել, որ Օբաման տեղյակ է եղել Քլինթոնի կողմից մասնավոր փոստի օգտագործման մասին։

Գործակալությունը նշում է, որ Սպիտակ տւնը դեռևս չի մեկնաբանել միլիարդատիրոջ խոսքերը։