86-ամյա կինն ամուսնացել է իր ձևավորած հարսի զգեստով (լուանկարներ)


06:48 , 26 հոկտեմբեր, 2016
86-ամյա Միլլի Թեյլոր-Մորիսոնը 50 տարի առաջ մոդել էր աշխատում: Արդարության համար պետք է ասել, որ կես դար անց էլ նա չի կորցրել իր երբեմնի հմայքը: Իր հարսանիքին կինը հայտնվեց այն զգեստով, որն ինքն էր ձևավորել:
Միլլին ամուսնացած է եղել 41 տարի, բայց նրա ամուսինը 25 տարի առաջ մահացել էր: Եվ ահա, քառորդ դար անց Միլլին որոշեց նորից ամուսնանալ: Նրա ընտրյալը Հարոլդ Մորիսոնն էր, ում կինը ճանաչում էր արդեն 60 տարուց ավել: