Ալիևը խոստովանում է


23:30 , 25 հոկտեմբեր, 2016

Image result for alievԻր ղեկավարման տարիների ընթացքում Իլհամ Ալիևը աչքի է ընկել ժողովրդի աչքին թոզ փչելու իր անմարդկային կարողությամբ: Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում նույնիսկ իր այդ միակ կարողությունը դավաճանել է նրան:

Երկուշաբթի օրը իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը բաց տեքստով իր ժողովրդին հայտնել է, որ Ադրբեջանի տնտեսությունը ահավոր լուրջ խնդիրների առաջ է կանգնած նավթի գների տատանվելու հետևանքով: Երբեմնի լավատես Իլհամը այժմ միայն երազում է շատ քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Իր ելույթի ընթացքում նա բառացիորեն հայտարարել է՝ «Իմ կարծիքով՝ մենք դուրս կգանք այս իրավիճակից մինիմալ կորուստներով» : Այս մեկ նախադասությամբ կարելի էր ելույթը վերջացնել, քանի որ սա ամբողջությամբ արտահայտում է Ադրբեջանի ապագա մի քանի ամիսների վիճակը: