Շիրակի մարզպետը հրաժարական կտա՞


12:56 , 22 փետրվար, 2013

Շիրակի մարզպետն ազատման դիմում է գրելՀետընտրական կադրային զտումներն իշխանական ճամբարում ոնց որ թե մեկնարկել են։ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը մեկնաբանում են որպես հետևանք նրա, որ հենց Շիրակը դարձավ այն միակ մարզը, որտեղ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պարտություն կրեց։ Մարզպետը չի հերքել այս տեղեկությունները` ասելով. «Պայմանավորվենք, երբ դիմումը հրապարակվի, կիմանաք: Առայժմ ոչ մի բան չկա»: Այս մասին հաղորդում է «Առաջին լրատվականը»։