Արտառոց դեպք Շիրակում. աներձագը սպանել է փեսայի հորը


15:36 , 25 հոկտեմբեր, 2016

Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին զարհուրելի դեպք է գրանցվել Շիրակի մարզում. աներձագը դանակահարել է փեսայի հորը, ով մահացել է։

Հոկտեմբերի 24-ին՝ ժ.17.30-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 55-ամյա Լյովա Հաջյանի դիակը: Տղամարդու վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր՝ սալջարդ, կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերք:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդուն սպանելու մեջ կասկածվում է տղայի աներձագը։ Շրջանառվող տեղեկություններով՝ տղամարդը սիրահետել է իր տղայի զոքանչին, ինչի մասին իմացել է նաեւ աներձագը։ Այս հարցի շուրջ առաջացել է վիճաբանությունն, ինչն էլ ունեցել է ողբերգական ավարտ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։