Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացիների սպանության մասին


13:36 , 25 հոկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է Ձկնկուլ անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և  Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ և դրանց հիման վրա հարուցված քրեական գործով առանցքային վկա»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացիների սպանությանը: 

Ըստ նրա՝  Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը Իսրայելանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը  Փաշինյանի խոսքերով, «ՀՔԾ-ի և ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի՝ ծախու լինելու անհերքելի ապացույց է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ