Հանրապետության 5 մարզերում ձյուն է տեղում


10:58 , 25 հոկտեմբեր, 2016

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: