«Չորրորդ իշխանություն». Մովսես Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Վահան Բադասյանի հետ


10:20 , 25 հոկտեմբեր, 2016

««ՉԻ» տեղեկություններով՝ Արցախի պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանն այն բանից հետո, երբ հրապարակային կոռուպցիոն բնույթի հայտարարություններ է հնչեցրել կապված ՀՀ զինված անձերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ, վերջինս ուղղակի զանգահարել է Բադասյանին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հակոբյանը փորձել է բացատրություններ ստանալ Բադասյանից այն մասին, թե ինչո՞ւ է նա կեղծ հայտարարություններ անում ու անհարկի շահարկում իր անունը։ Բադասյանն էլ նշել է, թե ինքը Հակոբյանի դեմ ոչինչ չունի, պարզապես վրդովվել է վարչապետի՝ «դպրոցներում մայր ու աղջկա ինստիտուտի» մասին հայտարարություններից և ընդամենը փորձել է նրան հակադարձել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։