Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը հանրապետությունում սպասվում են տեղումներ: 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 25-26-ը կնվազի 8-10, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը և 29-ի գիշերը սպասվում է անձրև, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.00C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.60C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.90C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: