Օբաման հույս ունի, որ Թրամփի հաղթանակի դեպքում ոչ ոք ստիպված չի լինի հեռանալ ԱՄՆ-ից


08:15 , 25 հոկտեմբեր, 2016

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնկալում է, որ ոչ ոք ստիպված չի լինի հեռանալ երկրից նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։ Այս մասին գրում է Politico-ն։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք պետության ղեկավարը կհեռանա երկրից, եթե ընտրություններում հաղթի Թրամփը։ «Նախագահը շատ լրջորեն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի երաշխավորի, որ ոչ ոք ստիպված չի լինի լքել երկիրը ընտրությունների այն ելքի դեպքում, որին նա չի աջակցում»,-ասել է Էռնեստը։

Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։ Դեռևս ձայների մեծամասնությամբ դեմոկրատ Հիլարի Քլինթոնն առաջ է Թրամփից։